Կորոնավիրուսի դեպքերի թվի աճով պայմանավորված, վերահսկողությունը խստացվում է․ ՍԱՏՄ

Տեսչական մարմինները և ոստիկանությունը զգուշացնում են Հարգելի քաղաքացիներ և տնտեսավարողներ, կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թվի աճով պայամանավորված, վերահսկողությունը խստացվում է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՍԱՏՄ-մ։

Հորդորում ենք խստագույնս պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները և կրել դիմակներ փակ տարածություններում:

Հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ: