«Դավինչի» տուրիստական գործակալության տնօրենը կալանավորվել է 2 ամիս ժամկետով

«Դավինչի» տուրիստական գործակալության տնօրեն Գրիգոր Սարգսյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է 2 ամիս ժամկետով։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

Նա նշել է,որ «Դավինչի» տուրիստական գործակալության տնօրեն Գրիգոր Սարգսյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է 2 ամիս ժամկետով, հափշտակություններին կազմակերպության մյուս աշխատակիցների ակնհայտ մասնակցության վերաբերյալ փաստական տվյալները դեռևս գտնվում են ստուգման փուլում։

Հիշեցնենք՝ 2021 թ. օգոստոսի 12-ին մի խումբ քաղաքացիներ հայտնել էին, որ «Դավինչի» ՍՊԸ տուրիստական գործակալության հաշվեհամարին գումարներ են փոխանցել հանգիստը Եգիպտոսում կազմակերպելու համար, սակայն գործակալությունը չի կատարել որևէ ամրագրում՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս: