Սահմանին այս պահին հարաբերական անդորր է․ ԳՇ պետի տեղակալ

Սահմանին այս պահին հարաբերական անդորր է, հայկական կողմի զոհերի և վիարվորների մասին տեղեկությունն արդեն հրապարակված է, իսկ հակառակորդի կորուստների վերաբերյալ տվյալներ հայտնի չեն։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը։

«Սահմանին այն իրավիճակն է, ինչին ականատես եք և լրագրողներդ ունեք համապատասխան տեղեկութուններ։ Սահմանում մեր զինված ուժերի ամնենօրյա ծառայողական, մարտական գործողության առօրյան է։ Քանի մենք ունենք իրավիճակը սրող հարևաններ լարվածություն միշտ էլ լինելու  է, մեր խնդիրն այն է, որ ցանկացած ժամանակ ոչ միայն լինենք պատրաստ, այլ նաև կարողանանք ճնշել»։

Անդրադառնալով Պաշտպանության նախարար Արաշակ Կարապետյանի այն խոսքին, թե բոլոր միջոցները պետք է օգտագործել ՀՀ սահմանն անցած հակառակորդին ճնշելու համար, ԳՇ պետին տեղակալն ասաց, թե նախարարի խոսքերը պետք է  ընդունել բառի բուն իմաստով։

Տավուշում ռուս սահմանապահների տեղակայման վերաբերյալ ԳՇ պետի տեղակալն ասաց, որ տեղեկություն չունի, թե այդ առումով ինչ  գործընթաց է ընթանում։

«Երասխի և Կութի ուղղությամբ հակառակորդը միայն լարվածություն է առաջացնում, չի փորձում առաջ գալ»,- եզրափակեց Մակարյանը։