Ամերիկյան ինքնաթիռը Քաբուլից միանգամից 640 աֆղանցու է տեղափոխել

Ամերիկյան ռազմական ինքնաթիռը Քաբուլից միանգամից 640 աֆղանցու է տեղափոխել: Այս մասին հայտնում է BBC-ն։

Ըստ Defense One հրատարակության, սկզբում չէր նախատեսվում այդքան մարդ տեղափոխել, այնուամենայնիվ, Աֆղանստանի բնակիչները  ներխուժել են Քաբուլի  օդանավակայան և ցատկել ինքնաթիռի կիսաբաց թեքահարթակի վրա:

Ինքնաթիռի անձնակազմը որոշել է  բոլորին տեղափոխել։