Թալիբները հայտարարել են, որ բռնագրավում են զենքը Քաբուլի քաղաքացիական բնակչությունից

«Թալիբան» շարժման զինյալներն սկսել են բռնագրավել զենքը Քաբուլի քաղաքացիական բնակչությունից: Օգոստոսի 16-ին Reuters գործակալությանն այդ մասին հայտարարել է թալիբների պաշտոնական ներկայացուցիչը:

«Որքան մենք հասկանում ենք, մարդիկ իենց մոտ զենք են պահել ինքնապաշտպանության նպտակով: Այժմ նրանք կարող են զգալ, որ գտնվում են անվտանգության մեջ: Մենք մտադիր չենք վնաս պատճառել քաղաքացիական անձանց»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: