ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նոր պաշտո՞ն կստանա

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում մրցութային խորհրդի նիստում այսօր՝ օգոստոսի 16-ին, Հակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար առաջադրվել է երեք թեկնածու։

Թեկնածուներից մեկը Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն է։ Հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրվել են նաև իրավաբաններ Գառնիկ Թորոսյանը և Դավիթ Մկրտումյանը։

Հանձնաժողովի անդամները ծանոթացան թեկնածուների կենսագրություններին, ստուգեցին բոլոր փաստաթղթերի առկայությունը։

Հաջորդ նիստի օրը հայտնի կդառա, երբ հանձնաժողովը ստանա Կոռուպցիայի կանխարգելման հանձաժողովի եզրակացությունը։