Ուրուգվայը Հայաստանում դեսպանատուն կբացի

Ուրուգվայը Հայաստանում դեսպանատուն կբացի: Այս մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, Հայաստան կատարած այցի շրջանակում հայտարարեց Ուրուգվայի արտաքաին գործերի նախարար  Ֆրանսիսկո Բուստիժոն:

«Արմեն Գրիգորյանի հետ հանդիպումը վերահաստատեց մեր երկրների հարաբերությունները խորացնելու կարևորությունը»,-նշեց նա:

Արտգործնախարարը հայտնեց, որ համաձայնագիր է ստորագրվել Ուրուգվայի Հանրապետության համալսարանի և Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի միջև:

«Սա թույլ կտա ունենալ երկու երկրների ուսանողների և դասախոսների փոխանակում և Ուրուգվայի Հանրապետության համալսարանում կուսուցանվի հայերեն»,-նշեց  Ֆրանսիսկո Բուստիժոն:

Անդրադառնալով Արցախյան հակամարտությանը՝ նշեց, որ Ուրուգվայն իր մտահոգություններն է հայտնել միջազգային հանրությանը: