Ադրբեջանցի և թուրք զինվորականները համատեղ ապահովում են Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը

Ադրբեջանի ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը, թուրք զինվորականների հետ միասին, ապահովում է Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգությունը, հայտնել է «ТАСС»-ը՝ հղում անելով երկրի ՊՆ մամուլի ծառայությանը:

Հաղորդագրության մեջ նշում է նաև, որ ադրբեջանական կողմը, Թուրքիայի հետ միասին, ուշադիր հետևում է Աֆղանստանում օպերատիվ իրավիճակին: