Ցամաքաբերդ գյուղում ավտոմեքենան ընկել է ջրատարը

Օգոստոսի 15-ին` ժամը 15:43-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ցամաքաբերդ գյուղի Խաչերի փողոցում ավտոմեքենան արգելափակվել է ջրատարի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes-Benz E-Class» մակնիշի ավտոմեքենան։