Ալիևը չի «մարսել» Շոյգուի՝ Արշակ Կարապետյանին նվիրած դաշույնը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, կարծես, չի մարսել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարությունը, թե Հայաստանին զենք մատակարարելու նոր փուլ է սկսվում: CNN Turk-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Ռուսասատանից ակնկալում են, որ կադադրեցնի սպառազինել Հայաստանին:

«Դա մեզ մտահոգում է, ու մենք այդ հարցը հասցրել ենք ռուսական կողմին»,-ասել է Ալիևը:

Նա նաև նշել է. «Ռուսական կողմից որոշ հայտարարություններ եղան: Մի քանի օր առաջ ՌԴ պաշտպանության նախարարը ՀՀ նախարարի հետ հանդիպման ժամանակ ասաց, որ սկսվում է Հայաստանին զենքի մատակարարման գործընթացը: Սա շատ անհանգստացնող է»:

Ալիևը, բնականաբար, զուտ մտահոգություն հայտնելով չի բավարարվել ու իրեն հատուկ ոճով սկսել է հոխորտալ, թե վերջին պատերազմը Հայաստանին,  կարծես դաս չեղավ. «Եթե այդպես է, մենք պատրաստ ենք նոր դաս տալ: Դրա համար ակնկալում ենք, որ Ռուսաստանը չի սպառազինի Հայաստանին, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա:

Նշենք, որ օգոստոսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպման ավարտին, նվերների հանձնման արարողության ընթացքում, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն դաշույն էր նվիրել ՀՀ պաշտպանության նախարարին՝ ասելով. «Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկած է»: