Չարագործի իշխանությունն անցնում է կորոնավիրուսի դեմ «կամավորության» ներքո քողարկված պարտադիր պատվաստումների. 3

Սկիզբը` այստեղ 

 

Առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանն օգոստոսի 12-ին խոսելով COVID-19-ի ներկայացրած վտանգի, մեր երկրի համար լուրջ մարտահրավեր լինելու, Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով յուրաքանչյուր  օր գրանցվող մահերի մասին, COVID-19-ը համարել է անտեսանելի պատերազմ և կեղծավորաբար հայտարարել, որ իրենք մեկուկես տարի է, վարում են այդ պատերազմը: Իյա՜, լո՞ւրջ…

Բազմաթիվ հրապարակումներով մենք ու մեր գործընկերներն արդեն փաստել են վերոնշյալ վտանգի նկատմամբ իշխանության տարբեր ներկայացուցիչների (ներառյալ` ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի) ոչ միայն չափազանց անլուրջ վերաբերմունքը, այլև հանցավոր գործունեությունը և անգործությունը, այդ թվում և հենց իր` Ավանեսյանի ու նրանից առաջ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանի: Այդ շարքի ամենաթարմ հոդվածներից  մեկը հրապարակվեց վերջերս` «Հակահայ իշխանության հանցավոր թողտվությամբ կորոնավիրուսի նոր, առավել վարակիչ ու վտանգավոր շտամները նույնպես ներթափանցում են Հայաստան» վերտառությամբ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, գոյություն ունի ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանի հակամարդկային, հակաաստվածային ու հակասահմանադրական հրամանի նախագիծ, որը վերաբերվում է ուսուցիչներին, պրոֆեսորադասախոսական կազմին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հանրային սննդի օբյեկտների աշխատակիցներին և շատ այլոց:

Վերոնշյալ հրամանի նախագիծը հրամանի վերածելու դեպքում (դատելով լրագրողների հետ Ավանեսյանի ճեպազրույցից, հավանաբար մինչև սեպտեմբերի 1-ը) կորոնավիրուսի դեմ խիստ վտանգավոր պատվաստումները մեր հասարակության մի հսկայական մասի համար դարձվելու են ձևով թեև ոչ պարտադիր, բայց, ըստ էության, իրականում պարտադիր: Պարզապես այդ պարտադիրը լինելու է անուղղակիորեն, փոքր-ինչ քողարկված ձևով: Տվյալ փաստն Ավանեսյանն ինքն էլ չի ժխտել:

Այսինքն` եթե հրաժարվում ես պատվաստվել ու միաժամանակ չես ուզում կորցնել աշխատանքդ, ուսումդ, ապա պետք է պարտադիր կերպով յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնես COVID-19-ի ՊՇՌ թեստի բացասական արդյունք, ինչը նշանակում է յուրաքանչյուր թեստավորման համար ամսական վճարել 30 000 դրամ այսօրվա դրությամբ (վաղը միգուցե ավելի մեծ գումար), ու դա դեռ մեկ անձի հաշվով:

Քանի որ ՀՀ բնակչության մեծ մասն ամսական 30 000 դրամ լրացուցիչ ծախս կատարելու հնարավորություն չունի` առավել ևս, որ 4 հոգանոց ընտանիքի դեպքում (եթե ծնողներն աշխատող են, իսկ երեխաները 18 տարեկանից բարձր ուսանող կամ սովորող) պահանջվելու է ամսական 120 000 դրամ, հետևաբար պատվաստումից հրաժարվողներն աշխատանքը կամ ուսումը չկորցնելու համար ստիպված են լինելու կա՛մ հարկադրաբար պատվաստվել, կա՛մ դիմել բունտի` տարերային ապստամբության, խռովության:

Ճիշտ է, կա նաև մի երրորդ տարբերակ` զանգվածաբար հրաժարվել ինչպես պատվաստումից, այնպես էլ թեստավորումից ու գործատուին կամ ուսումնական հաստատություն ՊՇՌ թեստի արդյունք ներկայացնելուց: Վերոնշյալ տարբերակը, սակայն, կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ մարդիկ զանգվածաբար վարվեն այդպես: Եթե յուրաքանչյուր աշխատավայրում, ուսումնական հաստատությունում ընդամենը մի քանիսը հրաժարվեն պատվաստումից ու թեստավորումից, ապա պարզ է, որ նրանք կհեռացվեն, կկորցնեն իրենց աշխատանքը կամ ուսումը:

Մինչդեռ զանգվածաբար (զանգվածաբարը չի նշանակում, թե պատվաստումից հրաժարվող բոլորը) պատվաստումից ու թեստավորումից հրաժարվելու դեպքում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմնի, այլ կազմակերպությունների ղեկավարները, գործատուները, ուսումնական հաստատությունների ղեկավարները չեն կարող նրանց բոլորին հեռացնել, կազմալուծել, կաթվածահար անել տվյալ մարմնի, կազմակերպության, մասնավոր ընկերության, ուսումնական հաստատության աշխատանքը, գործունեությունը:

Վերոնշյալ տարբերակի ընտրության դեպքում անհրաժեշտ է տեղերում` տարբեր մարմիններում, կազմակերպություններում, ուսումնական և այլ հաստատություններում այժմյանից ստեղծել աշխատողներից, ուսանողներից, սովորողներից, նրանց ծնողներից բաղկացած մի քանի հոգիանոց նախաձեռնող խմբեր, որոնք արագ կպարզեն բոլոր նրանց, ովքեր ոչ միայն դեմ են պատվաստմանը, այլև ի վիճակի չեն թեստավորման համար 30 000 դրամ վճարել, այնուհետ նրանց կկապեն միմյանց հետ ու միասնաբար, բոլորով միասին կհրաժարվեն և վտանգավոր պատվաստումներից, և վճարովի թեստավորումից:

Անդրադառնալով բունտի գաղափարին ու չպնդելով, թե վտանգավոր պատվաստմանը դեմ լինողներն անպայման կդիմեն բունտի, նշենք, որ ներկայիս պայմաններում դա դեռ հնարավոր է…

Նրանք, ովքեր կարծում կամ պնդում են, որ բունտ հնարավոր չէ, իրենց այդ դիրքորոշումը փաստարկում են նրանով, որ պետական դավաճանության, հայրենադավության արդյունքում Արցախի տարածքի շուրջ երեք քառորդը կորցնելուց հետո նույնիսկ բունտ չեղավ` մոռանալով, որ նոյեմբերի 10-ին Երևանի տարբեր վայրերում բողոքի ակցիաները շատ արագ վերածվեցին տարերային խռովության, և եթե ընդդիմության անգործությունը չլիներ, դրանք Նիկոլին և այլոց կարող էին ստիպել հեռանալ իշխանությունից:

Ավելին. որքան էլ դառն է խոստովանելը, հայաստանյան հասարակության մի հսկայական մասը, ցավոք, անձնապաշտ է, այդպիսինների համար հայրենիք գոյություն չունի, հայրենիքը սոսկ դատարկ հասկացություն է, իսկ հայրենասիրությունը, եթե նույնիսկ խոսում են այդ մասին կամ իրենց համարում այդպիսին, ընդամենը կեղծավորություն: Փաստն այն է, որ հասարակության մեծ մասը ոտքի չելավ նույնիսկ հայրենադավության արդյունքում Արցախի գերակշիռ մասի և ՀՀ տարածքների մի մասի կորստի դեպքում:

Վերոնշյալը, սակայն, դա դեռ չի նշանակում, թե նրանք ոտքի չեն ելնի, եթե իշխանությունները հարվածեն նրանց գրպանին կամ ստամոքսին` պատվաստմանը դեմ լինողներին աշխատանքից, ուսումից չզրկելու համար պահանջելով  թեստավորում, այսինքն` ամսական 30 000 դրամի ծախս, կամ պատվաստումներն անուղղակիորեն պարտադրելով, վտանգեն նրանց առողջությունը: Իսկ գիտե՞ք, թե այդ բունտը որ դեպքում չի լինի…

Ա՛յն դեպքում, երբ ՀՀ-ում իշխանությունների հանցավոր գործունեության (գործունեության և անգործության) արդյունքում կորոնավիրուսային հիվանդության արդեն իսկ գնալով աճող նոր դեպքերը , ինչպես նաև մահվան դեպքերն այնպիսի բարձր ցուցանիշների կհասնեն, որ հիվանդանալու ռիսկը կամ մահվան սարսափը նույնիսկ պատվաստումներին դեմ լինող մարդկանց կստիպի, չնայած պատվաստումներին իրենց դեմ լինելուն, գնալ պատվաստվել:

Լուրջ հիմքեր ունենք ենթադրելու, որ իշխանությունների վերոնշյալ հանցավոր գործունեությունը, որի վերաբերյալ օրերս հանցագործության մասին հրապարակային հաղորդում  ենք ներկայացրել, դիտավորության դրսևորում է ու միտված է հենց դրան` պատվաստումները հասարակության հնարավորինս գերակշիռ մասի համար անխուսափելի դարձնելուն: Սա կասկածից գրեթե դուրս է:

Ընդգծենք, որ, դատելով ամենից, աշխարհի գլոբալիստական, ջհուդամասոնական ուժերը նոր կորոնավիրուսը, այնուհետ դրա առավել վտանգավոր շտամները`  «Դելտա» և այլն, ստեղծել ու դեռ ստեղծելու են (կամ` դրանց ստեղծումը 30 արծաթով ծախվող, իրենց հոգին կորցրած գիտնականներին պատվիրել ու դեռ պատվիրելու են) հիմնականում հենց վտանգավոր պատվաստանյութերով գրեթե ողջ մարդկության պատվաստումն իրականություն դարձնելու համար, և այդ նպատակին են ծառայում նաև տարբեր պետություններում նրանց կամակատարները:

Կարևոր է նաև, որ խորհրդարանական և ոչ խորհրդարանական ընդդիմությունն անտարբեր չլինի պատվաստումներն, ըստ էության, պարտադրելու և այս ամենի նկատմամբ, հարցը բարձրացնի «Ազգային ժողով» կոչվածում, իսկ անհրաժեշտության դեպքում նախաձեռնի և առաջնորդի փողոցային պայքար…

 

Արթուր Հովհաննիսյան