Փարիզում «Դեղին բաճկոնները» բողոքի ակցիայի են դուրս եկել ընդդեմ սանիտարական անցագրերի

Այսօր Փարիզում կրկին բողոքի ակցիա է անցկացվել ընդդեմ սանիտարական անցագրերի ներդրման: Նախնական տվյալներով ակցիան նախաձեռնել են «Դեղին բաճկոնների» կողմնակիցները: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին :

Այսօր նախատեսված է Փարիզում սանիտարական անցագրերի դեմ անցկացնել բողոքի 3 ակցիա: Այս նորամուծության հակառակորդները ակցիա են անցկացնում արդեն 5-րդ անգամ, իրենց բողոքն են արտահայտում երկրի իշխանությունների որոշման դեմ:

Նախատեսվում է, որ ակցիայի մասնակիցները քայլերթով անցնելու են Ազգերի հրապարակով:

Խաղաղ ակցիայի մասնակիցները վանկարկում են «Ազատություն. Մակրոն մենք չենք ուզում քո սանիտարական անցագրերը»

Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, ակցիայի ընթացքում Փարիզում կարգուկանոնին հետևում է 1,6 հազար իրավապահ:

Ամբողջ Ֆրանսիայում կանցկացվեն բողոքի 200 ակցիաներ, որոնց կմասնակցի 250 հազար մարդ: Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով անցած շաբաթ օրը ամբողջ երկրում բողոքի ակցիաներին մասնակցել է 237 հազար մարդ, միայն 17 հազարը՝ Փարիզում: