Վթարի է ենթարկվել ԿԳՄՍ նախարարի որդին

Այսօր՝ օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 17։20-ի սահմաններում Աճառյան փողոցից դեպի Ծարավ Աղբյուր փողոց հատվածում՝ արագաչափի մոտ, բախվել են Գևորգ Դումանյանի վարած Mercedes մակնիշի, Արտյոմ Հայրապետյանի վարած Toyota մակնիշի և Թելման Աթանյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Գ. Դումանյանը ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի տղան է։