Այսօր Թունիսից կվերադառնա Արարատ Միրզոյանը ու կնշանակվի նախարար․ Yerevan.Today

Yerevan.Today -ը գրում է

«ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանն այս պահին անպաշտոն մեկն է, ունի շարքային քաղաքացու կարգավիճակ, բայց օգտվում է վերնախավին արտոնող բոլոր պայմաններից:

Միրզոյանի ընտանիքը մեկ ամիս է չի լքում կառավարական ամառանոցը, ոչ թե այն պատճառով, որ դեռևս բանակցություններ են ընթանում Արարատ Միրզոյանի  հնարավոր նշանակումների շուրջ, այլ որովհետև Փաշինյանը որոշել է պետության միջոցների հաշվին շահել նրա սիրտը, ասել է՝ օազիսի մաքուր օդն ու բնությունը խիստ նպաստավոր են ծեծի ենթարկված ու վիրահատված Արարատի ռեաբիլիտացիայի համար:

Ի դեպ, Արարատ Միրզոյանն այս պահին կնոջ ու զավակների հետ միասին գտնվում է Թունիսում՝ հանգստի նպատակով:

Yerevan.Today –ի տեղեկություններով այսօր գիշերը կվերադառնա արտասահմանից և երկուշաբթի կնշանակվի ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնում:

Նշենք, որ Կառավարական ամառանոց  շուտով կտեղափոխվի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, իսկ   ԱԳՆ նշանակվելուց հետո  Արարատ Միրզոյանը կշարունակի դրկից ապրել Նիկոլ Փաշինյանի  հետ միասին: Իսկ կտղափոխվի՞ արտոնյալ կուրորտային բակ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը, առայժմ հստակ չէ»: