Հենց այս նկարի շենքում էր Անդրանիկը զգուշացրել դաշնակցականներին, որ «ես թուրքը լաւ կը ճանչնամ, շատ չանցած՝ անոնք ձեր գլուխն ալ պիտի ուտեն, ձեր ժողովրդի ալ»

ՃԱՆԱՉԻ՛Ր ԹՇՆԱՄՈՒԴ

  • Սա Կ․ Պոլսի այն շենքն է, որտեղ վերջին անգամ՝ աքսորից մի քանի ժամ առաջ, օսմանյան պատգամավորներ Գրիգոր Զոհրապն ու Վարդգես Սերենգուլյանը պոկեր են խաղացել Թալեաթի հետ։ Հանդիպման վերջում Թալեաթն անակնկալ համբուրել է Գ․ Զոհրապին՝ վերջինիս տարակուսանքը փարատելով՝ «սրտիցս եկավ» բացատրությամբ…
  • Օրեցօր ավելի լայն քմծիծաղով եմ հավաստիանում ՀՀ դե-ֆակտո իշխանությունների՝ քաղաքական թուրք լինելու հանգամանքով։ Պարզվում է՝ կամերաներից դուրս՝ ԱԺ սրահներում, կապիտուլյանտականները խիստ հարգալից և բարեհամբույր են վարվում ընդդիմադիր պատգամավորների հետ։ Սա չէր լինի այդքան զավեշտալի, եթե այդ ընդդիմադիրների շարքում չլինեին նաև դաշնակցականներ․ ակնունիներն ու զոհրապները միանգամից աչքիս առաջ եկան։
  • Հայաստանն այս տարածաշրջանում վերապրելու համար ունի միայն մեկ եղանակ․ ներքին մակարդակում ընդունել, որ դե-ֆակտո իշխանությունները քաղաքական թուրքեր են՝ թշնամի, որ հարմար առիթի դեպքում կանեն իրենց սև գործը, իսկ արտաքին մակարդակում ընդունել, որ Թուրքիան և Ադրբեջանը քաղաքական թուրքեր են՝ թշնամի, որ հարմար առիթի դեպքում կանեն իրենց սև գործը։ Ձևափոխելով դելփյան փառատաճարի իմաստությունը՝ կարելի է ասել՝ «ծանի՛ր զթշնամիդ»․ սա՛ է հաղթանակի գրավականը։
  • Իսկ օսմանյան հեղափոխության փայլփլուն խոստումներին բոլորը չէ, որ հավատացել էին։ Հենց այս նկարի շենքում՝ 1909 թ․-ի փետրվարի վերջերին Անդրանիկն զգուշացրել էր դաշնակցականներին, որ «ես թուրքը լաւ կը ճանչնամ, շատ չանցած՝ անոնք ձեր գլուխն ալ պիտի ուտեն, ձեր ժողովրդի ալ»։ Միայն տարիներ անց այդ ճաշկերույթի մասնակիցներից Արմեն Գարոն պիտի խոստովաներ․ «Անդրանիկը միակ մարդն էր, որ չխաբուեցաւ թուրքերէն եւ չշլացաւ պաշտօններէ, մենք խաբուեցանք եւ խաբուած էինք թուրքերէն»։

 

Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից։