Ջարդ՝ Անկարայում. Էրդողանին զգուշացնում են ինչ-որ մի բանի մասին …

Այն, ինչ սկսվեց Թուրքիայում, մենք անվանում ենք «ընդվզում Էրդողանի քաղաքականության դեմ», չնայած, իհարկե, սա մի յուրատեսակ ընդվզում է: Օգոստոսի 11-ի երեկոյան Անկարայի Ալթինդաղ շրջանում հարյուրավոր թուրքեր հարձակվել են սիրիացի փախստականների վրա, հայտնում է «Middle East Eye» կայքը: Հարձակման պատճառը օգոստոսի 10-ին սիրիացի փախստականների կողմից 18-ամյա թուրք Էմիրխան Յալչինի սպանությունն էր: Ավազակները հարձակվել են սիրիացիներին  պատկանող ձեռնարկությունների և տների վրա: Թուրք բնակչությանը նյարդայնացնում է նաև երկրում Աֆղանստանից եկած մեծ թվով միգրանտների առկայությունը: Ջարդի մասնակիցները բարձրաձայն մեղադրանքներ են հնչեցրել Թուրքիայի նախագահի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) դեմ:

Հիշեցնում ենք. Ռեջեփ Էրդողանը և նրա կուսակցությունը 2011 թվականից ակտիվորեն աջակցում են այսպես կոչված «սիրիական ընդդիմությանը»՝ Իրանի և Ռուսաստանի դաշնակից, օրինական նախագահ Բաշար ալ-Ասադի հետ պատերազմում: Պատերազմը, որին մասնակցում են թուրքական զորքերը, որոնք դեռ անօրինական կերպով շարունակում են օկուպացնել Սիրիայի տարածքը, հանգեցրեց մեծ թվով սիրիացիների ներհոսքի՝ դեպի Թուրքիա: Սիրիացի փախստականների շրջանում մշակութային օտարումն ու հանցավոր տարրի առկայությունը նյարդայնացնում են թուրք բնակչությանը: Իշխող կոալիցիայի մեջ մտնող Ազգայնական շարժում կուսակցությունը (MHP) անհրաժեշտ է համարում սիրիացիներին վտարել Թուրքիայի տարածքից, ինչին դեմ են Էրդողանը և նրա շրջապատը: Թուրքական ընդդիմությունը, առաջին հերթին՝ Ժողովրդա-հանրապետական ​​կուսակցությունը (CHP), հանդես է գալիս Սիրիայում պատերազմի ավարտի, Բաշար ալ-Ասադի հետ հաշտեցման և սիրիացի փախստականների՝ հայրենիք վերադառնալու օգտին:

Անկարայի անվտանգության վարչության տնօրինությունը օգոստոսի 12 -ին հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Թուրքիայի մայրաքաղաքում աճող լարվածությանը: Դատապարտելով Ալթինդաղի մետրոպոլիտենում տեղի ունեցած բռնությունները՝ Անկարայի անվտանգության վարչությունը հայտարարեց, որ «բերման է ենթարկվել 76 մարդ, ովքեր հրահրել են քաղաքացիներին, կեղծ հաղորդագրություններ տեղադրել սոցիալական ցանցերում և ներգրավվել հարձակումներին»: Իրավապահ մարմինների տվյալներով՝ «բերման ենթարկվածներից 38 -ը դատապարտվել են դիտավորությամբ մարմնական վնասվածք հասցնելու, գողության, կողոպուտի և թմրանյութեր պահելու մեղադրանքով»: Էրդողանը դեռ լռում է: Բայց նրա կուսակցությունն արդեն հանդես է եկել հայտարարությամբ. AKP-ի խոսնակ Օմեր Չելիքն ասել է. «Այս տխուր միջադեպի միջոցով փորձեր են ձեռնարկվում սադրանքներ ծրագրելու, մեր երկրին և ժողովրդին վնասելու համար: Հանցագործությունը անձնական բնույթ է կրում: Հանցագործները պատասխանատվության կենթարկվեն օրենքի առջև և կստանան իրենց արժանի պատիժը: Փախստականների նկատմամբ թշնամաբար տրամադրված սադրիչները և փախստականների նմանված ​​կերպարանափոխված սադրիչները հետապնդում են նույնը: Սրանք նույն մեդալի երկու կողմերն են: Նրանք ցանկանում են վնասել մեր երկրին ու մեր ժողովրդին»:

Ահա՝ այսպիսով, թուրքական իշխանությունները այս միջադեպը դիտարկում են որպես ինչ-որ պլանավորված սադրանք, և Չելիքի խոսքերից հետևում է, որ թուրքերը վստահ են, որ սադրանք կազմակերպելու գործում ներգրավված է առնվազն երկու ճամբար, քանի որ նրանք սադրիչներ են փնտրում ինչպես թուրքերի, այնպես էլ՝ սիրիացիների շրջանում: Բայց մենք միայն ուրախ ենք, որ Թուրքիայի նախկին դաշնակիցները (դաշնակիցներ՝ Սիրիայի դեմ պատերազմում) սկսել են իշխանությունների ապակայունացման շարժում: Թող Թուրքիայում ավելի շատ ու ավելի հաճախակի սպանեն միմյանց: Ավելին, թուրքերի մեջ կան քաղաքական գործիչներ և սովորական քաղաքացիներ, ովքեր վերջին 10 տարիների ընթացքում բազմիցս իրենց բողոքն են արտահայտել այն բանի դեմ, որ Էրդողանը և AKP կուսակցությունը Սիրիայում «աշխատում են» հանուն ԱՄՆ-ի և Իսրայելի շահերի: Այժմ, Անկարայում տեղի ունեցած ջարդերից հետո, նույնիսկ ավելի են շատացել Սիրիայի տարածքների թուրքական օկուպացիայի հակառակորդները: Օգոստոսի 12 -ին «Haberturk» հեռուստաալիքի եթերում Թուրքիայի նախագահի նախկին թիմակից, իսկ այժմ՝ ընդդիմադիր Ժողովրդավարություն և առաջադիմություն կուսակցության (DEVAP) առաջնորդ Ալի Բաբաջանը ասաց, որ Էրդողանը մեծ դեր է խաղացել Սիրիայում ճգնաժամի բորբոքման գործում, միջամտել պատերազմին՝ առանց որևէ հիմնավորման: Թուրք ընդդիմադիր քաղաքական գործիչը նշել է, որ այլ երկրների ներքին գործերին Էրդողանի միջամտությունը հակասում է միջազգային իրավունքի նորմերին և Թուրքիայի համար ներքին և արտաքին բազմաթիվ խնդիրներ է ստեղծում:

Ցավոք, մենք չենք լսի նման բողոքներ և մեղադրանքներ Էրդողանի և AKP կուսակցության հասցեին այլ հարցի շուրջ՝ որ Թուրքիան օգնեց և օգնում է կովկասյան թաթարներին պատերազմել Արցախի հայերի և Հայաստանի դեմ: Սա հասկանալի է. թուրքը միշտ մնում է թուրք, և բոլոր թուրքերը թշնամիներ են հայ ազգի համար: Բայց Անկարայի ջարդերը շատ տագնապալի «զանգ» են ինչպես Էրդողանի, այնպես էլ նրա կուսակցության համար, քանի որ նրա նախկին կուսակիցներն այժմ սուր քննադատության են ենթարկում Թուրքիայի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում և, փաստորեն, մեղադրում են իշխանություններին, որ հենց նրանք են փորձել ոչնչացնել Սիրիան և .. այո – նույնիսկ սպանել այս երկրի նախագահ Բաշար ալ-Ասադին:

Այսպիսով, Թուրքիայից դուրս գործող որոշ ուժերի համբերությունը սպառվում է. Էրդողանին լուրջ նախազգուշացում տրվեց իր նախկին շրջապատի միջոցով …

 

Սերգեյ Շաքարյանց