Առնվազն 3 ընդդիմադիր պատգամավոր քվեարկել է Վահե Ղալումյանի, գրեթե նույնն է՝ Նիկոլ Փաշինյանի օգտին

Թավշյա խաղեր

Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր, Տավուշում ադրբեջանական տարածքների մասին 2 երկու անգամ հայտարարած, դրանց փոխանակումը չբացառած Վահե Ղալումյանը այսօր Աժ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել՝ ստանալով 74 կողմ ձայն։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանում ունի 71 պատգամավոր, որոնց քվեները բավարար էին մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու համար, սակայն ընդդիմադիր խմբակցությունների առնվազն 3 պատգամավոր քվեարկել են Վահե Ղալումյանի, գրեթե նույնն է՝  Նիկոլ Փաշինյանի օգտին։ Խորհրդարանում թավշյա խաղեր են, թավշյա սեզոն է։

 

Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից։