Ասկերանի քաղաքապետարանին 5, 6 լիտրանոց շշեր են անհրաժեշտ՝ ջրազրկված Ստեփանակերտ ջուր մատակարարելու համար

Ասկերանի քաղաքապետարանին անհրաժեշտ են 5, 6 և ավելի լիտրանոց դատարկ շշեր՝ մեր Մայր քաղաք Ստեփանակերտի անջուր մնացած թաղամասերին խմելու ջուր առաքելու համար։ Այս մասին ասված է Ասկերանի քաղաքապետարանի տարածած հայտարարությունում:

«Խնդրում ենք նշված շշերը վաղը ժամը 9-ից բերել քաղաքապետարան։

Սա լավ առիթ է ցույց տալու մեր սերը, հոգատատարությունն ու նվիրվածությունը մեր հայրենակիցների և սեփական հողի հանդեպ։ Հոգատա՛ր լինենք մեկս մյուսիս նկատմամբ և գործով ապացուցենք Արցախում ապրելու և արարելու մեր կամքն ու վճռականությունը։

Կարող եք անխնա տարածել գրառումը»,- նշված է հայտարարությունում։