Ռուսական սահմանապահ զորամասը պարեկություն է իրականացնում Վարդենիսում․ WarGonzo

WarGonzo նախագիծը տելեգրամյան իր ալիքում լուսանկար է հրապարակել Վարդենիսում պարեկություն անող ռուսական զորախմբից։

«Մեր սահմանապահները սկսել են պարեկություն իրականացնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շրջանների սահմանագծի վրա, որը անցյալ տարվա պատերազմից հետո անցել էր Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ավելի վաղ մի շարք հայ պաշտոնյաներ հայտարարել էին, որ ռուս սահմանապահները կապահովեն անվտանգությունն նաև այն տարածքներում, որտեղ այս տարվա մայիսին էսկալացիա է տեղի ունեցել ՝ Հայաստանի տարածքում ադրբեջանական զինուժի առաջխաղացման արդյունքում»,- գրում է տելեգրամ ալիքը:

Նաև, ըստ @wargonzo նախագծի, կանոնավոր պարեկությունից բացի, ռուս սահմանապահները տարածաշրջանում տեղակայելու են դիտակետերի ցանց: