Մեզ տնտեսական հայեցակարգ է անհրաժեշտ երկիրը ոտքի կանգնեցնելու համար (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է լեռնային ինժեներ, ՀԽ հասարակական կարգով փորձագետ Գագիկ Դորունցը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացումից։ Տնտեսության գերակա ուղղություններն այսօր էլ շարունակում են մնալ հանքարդյունաբերությունը, մոլի խաղերը, արդյո՞ք դա տնտեսության զարգացման երաշխիք է։ Հաղորդման հյուրն ասաց, որ մեզ անհրաժեշտ է տնտեսության զարգացման հայեցակարգ, որով ընդերքօգտագործումը պետության գերակայությունը կլինի, ինչպես նաև հանքանյութերի տիրապետումը, այլ ոչ թե մասնավորինը։

Գագիկ Դորունցը ներկայացրեց ընդերքօգտագործման հնարավորությունները՝ ասելով, որ անգամ թափոններից մենք կարող ենք տարատեսակ արտադրություններ հիմնել և միջազգային շուկայում մրցունակ ապրանքներով ներկայանալ՝ այդպիսով ապահովելով նաև մեր տնտեսական անկախությունը դրսի տնտեսություններից։

Հաղորդման հյուրն ինքն ուսումնասիրել և առաջարկներ է ներկայացրել Հայաստանում երբեմնի կառուցված գործարանները վերաշահագործելու համար, սակայն նրա առաջարկներն ու խորհուրդները որևէ արձագանքի չեն արժանացել։

Մանրամասները՝ տեսանյութում