Փորձում են դասեր տալ դահլիճում նստած այն գեներալ-գնդապետին, ում մաշած զինվորական համազգեստի թիվն ավելի մեծ է, քան այդ պատահականությունների տարիքը…

Խոսքս ուղղում եմ խաղաղ պայմաններում Հայոց զինված ուժերում ժամկետային զինվորական ծառայություն անցած և այսօր իշխող մեծամասնությունը ներկայացնող դեղնակտուց այն մի քանի պատգամավորներին, որոնք բանակը դիտարկում են որպես «հաց ուտելու և քնելու տեղ», այլ ոչ թե երկրի անվտանգությունն ապահովող թիվ մեկ կառույց… Ուղղակի անտանելի զգացում ես ունենում, երբ նման մտածողությամբ և որևէ հետագիծ չունեցող այդ արդուկված վզկապավորները մոտենալով ամբիոնին՝ իրենց ամբարտավան կեցվածքով ու սեփական քաշին անհամապատասխան ծանրությամբ փորձում են դասեր տալ դահլիճում նստած այն գեներալ-գնդապետին, ում ծառայության տարիների և մաշած զինվորական համազգեստի թիվն ավելի մեծ է, քան այդ պատահականությունների տարիքը…

 

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից։