ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ- ն առաջադրեց Նարեկ Զեյնալյանին

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց պատգամավոր Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը: Թեկնածուին և նրա կենսագրությունը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ  Լուսինե Բադալյանը: