Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ադրբեջանում Իրանի դեսպանին

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Բաքվում Իրանի դեսպանին՝ իրանական բեռնափոխդարողների՝ Լեռնային Ղարաբաղ մտնելու պատճառով։ Այս մասին նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, նշում է ՏԱՍՍ-ը։

«Օգոստոսի 11-ին Իրանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ։ Բողոք է արտահայտվել այն կապակցությամբ, որ վերջերս ՕՕՀ-ին պատկանող բեռնատարերն «անընդհատ մտնում և դուրս են գալիս Ադրբեջանի Ղարաբաղի շրջան՝ առանց պաշտոնական Բաքվի թույլտվության»»,-նշված է հայտարարության մեջ։