Նախագահը դատավոր է նշանակել

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, որով Սիմա Աբովյանին նշանակել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Որոշման մեջ,մասնավորապես, ասվում է․

Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 2-ի ԲԴԽ-55-Ո-140 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Սիմա ԱԲՈՎՅԱՆԻՆ նշանակել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: