ԱԺ-ի օրակարգերը որևէ աղերս չունեն հասարաության կարևոր խնդիրների հետ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է քաղաքագետ Լևոն Մնացականյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք նոր կազմավորված Ազգային ժողովի որակից, ի՞նչ օրակարգեր են բերվում ու քննարկվում ԱԺ-ում և արդյո՞ք դրանք որևէ առնչություն ունեն մեր հասարակության, պետության իրական խնդիրների հետ։ Շռայլություն չէ՞ նման մարտահրավերների առաջ հայտնված երկրի համար այսպիսի խորհրդարան պահելը։

Ի՞նչ կարևոր խնդիրներ են այսօր ծառացած Հայաստանի առաջ։ Անդրադառնալով այդ հարցին՝ Լևոն Մնացականյանն ասաց, որ նախ մեզ համար իշխանությունները պարտավոր են ուրվագծել, ներկայացնել, թե ի՞նչ քայլեր են իրականացվելու նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի փաստաթղթերով, ի՞նչ է պարտադրվելու Հայաստանին, և ինչպե՞ս կարող է մեր պետությունը հնարավոր քիչ վնասներով դուրս գալ այդ պարտադրանքներից։

Լևոն Մնացականյանը խոսեց նաև սահմանային լարված իրավիճակի մասին՝ եզրակացնելով, թե տեղի ունեցողն ընդամենը պայմանավորված թատրոն է, ինչը տեղի ունեցավ 44-օրյա արցախյան պատերազմից առաջ և այդ օրերին։ Նա չբացառեց, որ այդ թատրոնին կհաջորդեն ՀՀ տարածքից հնարավոր զիջումներ՝ դա ներկայացնելով իբրև հնարավոր պատերազմից խուսափելու լավագույն միջոց։

Անդրադարձ կատարվեց նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանսիլավ Զասի այցին և ՀՀ վարչապետի հետ նրա հանդիպանը: Ըստ հաղորդման հյուրի՝ Փաշինյանի հայտարարությունները Զասի հետ զրույցում կարող են նաև հնարավոր զիջումները Ռուսաստանի գրպանը գցելու նպատակ հետապնդել։

Մանրամասները՝ տեսանյութում