Կարգի հրավիրեք ձեր պատգամավորներին, ասեք՝ առանց մաստակների մտնեն դահլիճ․ Ստամբուլյանը՝ Սիմոնյանին (տեսանյութ)

Մեկընդմիշտ ուզում եմ Ձեզ հիշեցնել, ԱԺ նախագահումը Ձեր ֆեյսբուքյան տիրույթը չի, որ եթե մեկի մեկնաբանությունը Ձեզ դուր չգա՝ վերցնեք և բլոկեք, ինչը արել եք բազմաթիվ քաղաքացիներին ՝ այդ թվում և ինձ։ Այս մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը։

Միաժամանակ պատգամավորը Ալեն Սիմոնյանի հորդորեց դաստիարակությունից և կրթությունից խոսելուց առաջ ԱԺ խոսնակը կարգի հրավիրի իշխող խմբակցությանը, որ «փողոցային բառապաշար այլևս չհնչի»։ Ստամբուկյանն այս կոնտեքստում օրինակ բերեց ՔՊ-ական Քրիստինե Պողոսյանի ակնարկը՝ Գեղամ Մանուկյանի ակնարկը։

«Իրականում ես ապշած եմ, որ կինը նման բան կարող է թույլ տալ»,- ասաց Ստամբուլյանը և խնդրեց ԱԺ նախագահին՝ իր թիմակից պատգամավորներին ասել առանց մաստակի մտնեն դահլիճ։