Ֆեյսբուքն արգելափակել է Ռուբեն Մելքոնյանի՝ ՔՊ–ական պատգամավորի մասին արված գրառումը

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի նախօրեին արված գրառումը ֆեյսբուքն արգելափակել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մելքոնյանը։

«Հարգելի ընկերներ, երեկվա գրառումս ֆեյսբուքը արգելափակել է ինձ անհասկանալի պատճառներով: Ավելի ճիշտ, ենթադրում եմ, որ «ազատ խոսքի», «բազմակարծության» կեղծ կողմնակիցների կողմից բողոքարկվել է, սակայն կրկին արեւելյան իմաստություն մեջբերելով ասեմ, որ արեւը ցեխով հնարավոր չէ փակել, ճշմարտությունը կեղծիքով հնարավոր չէ լռեցնել…. Իմ երեկվա գրածը կարող եք գտնել բազմաթիվ լրատվական կայքերում, իսկ իմ կողմից ավելացնեմ ինչպես հայտնի երգիծական տեսանյութում է ասվում. «երեկվա ասածս ուժի մեջ ա»….»,- գրել է Մելքոնյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 10–ին, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ թույլ է տվել այժմ ՔՊ-ական  պատգամավոր Վահագն Ալեքսանյանին մասնակցել դիպլոմայինի պաշտպանությանն ու մի կերպ ավարտել ԵՊՀ-ն։ Այս գրառումը ժամեր անց հեռացվել էր Մելքոնյանի էջից։