Նավասարդ է․ այսօր էլի մարտահարվեր ունենք՝ հաղթելու Բելին․ Արթուր Խաչատրյան

«4500+ տարի առաջ Հայկը հաղթեց Բելին և սկիզբ առավ հայոց ազգը: Այսօր մենք կրկին կանգնած ենք Բելին հաղթելու մարտահրավերի առաջ: Բելին հաղթելու համար զենքից բացի հարկավոր է նաև դիվանագիտություն: 44-օրյա պատերազմի ընթացքում դիվանագիտական լռությունը պարզ վկայում է, որ մեր դիվանագիտությունն ունի խնդիրներ»,-ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան:

Արթուր Խաչատրյանն անդրադարձավ նաև Շուշի այցելած դիվանագետներին՝ նշելով, որ նրանց կազմում կային դիվանագետներ, որոնց Հայկական կողմը համարել է բարեկամ:

«Ուրեմն մի բան փոխվե՞լ է չէ: Գուցե մենք էլ մեղավորություն ունենք: 75 օր է արտգործ նախարար չունենք, ամբողջ թիմը հրաժարական տվեց, այսօր հասկանալի չէ, արդյոք դա ցույց չի տալիս, որ մենք ունենք որոշակի խնդիրներ»,-ասաց նա: