ԲԴԽ անդամները Գագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ հանդիպել են Արդարադատության նախարարին

Այսօր՝ օգոստոսի 10-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը, Խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ, ընդունել է ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել  են արդարադատության ոլորտի բարեփոխումներին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներին և մարտահրավերներին:

Կողմերը քննարկել են «ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում» արմատական փոփոխության անհրաժեշտության, արխիվների թվայնացման, դատարանների շենքային պայմանների բարելավման, դատավորների սոցիալական ապահովման երաշխիքների ներդրման, դատավորների թոշակների խնդրի լուծման վերաբերյալ հարցեր:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել նմանատիպ քննարկումները՝ խնդիրներին առարկայական լուծումներ տալու նպատակով: