Սևանա լճի հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները 150 մ հեռավորությունից դուրս են բերել քաղաքացուն

Օգոստոսի 10-ին, ժամը 14։52-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացին հեծանվանավակից ցատկել է լիճը և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ:

Ջրափրկարարները ափից մոտ 150 մ հեռավորությունից դուրս են բերել քաղաքացի Ն․ Խ․-ին (ծնված 1972 թ.) և հեծանվանավակը: Քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում: