Հայկական նախագծի հիմնական նպատակն է խաթարել Թուրքիա-Ռուսաստան համագործակցությունը, ինչպես նաև Զանգեզուրի միջանցքի իրականացումը․ թուրքական մամուլն անհանգստանում է

Անցնող ամիսներին հավանաբար արդեն հասցրել եք ծանոթանալ մեր Հայկական նախագիծ / Armenian Project գիտակրթական հկ-ի առաքելությանը։ Մեր համեստ գործունեությունը, որը բացառապես ուղղված է Հայաստանի ազգային պետականության վերականգնմանը և տարածաշրջանում Հայաստանի ու հայության շահերի պաշտպանությանը, անտեսանելի չի մնում Հայաստանի թշնամիների համար։
Բնականաբար, «Հայկական նախագծի» աշխատանքն անհանգստացնում է Ադրբեջանին, որտեղ ոչ միայն ուշի ուշով հետևում են մեր թիմի գործունեությանը, այլև, օրինակ, հանդես գալիս այսպիսի նախազգուշացում-կոչով (մեջբերում եմ Ադրբեջանի մերձիշխանական փորձագետներից մեկի՝ մեր մասին վերջերս հրապարակած հոդվածի վերջաբանը).
«Հայկական նախագծի հիմնական նպատակն է խաթարել Թուրքիա-Ռուսաստան համագործակցությունը, ինչպես նաև Զանգեզուրի միջանցքի իրականացումը։ Ցանկացած դեպքում հույս ունեմ, որ Ադրբեջանի համապատասխան կառույցները և սփյուռքյան կազմակերպությունները «Հայկական նախագծի» աշխատանքը պահում են ուշադրության կենտրոնում»։
Այսպիսի ուշադրությունը մեր հանդեպ վկայում է այն մասին, որ մենք ճիշտ ենք աշխատում՝ հարվածելով մեր թշնամիներին ու նպաստելով մեր պետության ամրապնդմանը։ Ու շարունակելու ենք դա անել. հենց այս օրերին նախապատրաստում ենք մի քանի նախագծեր, որոնք կգործարկվեն սեպտեմբերի առաջին օրերից։
Իսկ մինչ այդ թույլ տվեք առիթից օգտվել և շնորհակալություն հայտնել բոլոր մեր ընկերներին ու հետևորդներնի, ում շնորհիվ ապրում և զարգանում է «Հայկական նախագիծ» հասարակական կազմակերպությունը։

հ.գ. կից նկարում վերոնշյալ հոդվածն է

 

Վարուժան Գեղամյան