Հայտնի են նոր դեսպանների անուններ․ «Հրապարակ»

Շուտով երկու նոր դեսպանների անուններ հայտնի կդառնան։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ արդեն որոշված է ՔՊ-ական պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանին Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու հարցը։ Իսկ Հունաստանում մեր դեսպանն է դառնալու Լիտվայում ՀՀ նախկին դեսպան Տիգրան Մկրտչյանը։