Լուկաշենկոն ասել է` երբ Մինսկը Ղրիմը կճանաչի (տեսանյութ)

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է` երբ Մինսկը Ղրիմը կճանաչի որպես ռուսական տարածք:

«Երբ Ռուսաստանի վերջին օլիգարխը ճանաչի Ղրիմը և սկսի այնտեղ ապրանքներ մատակարարել, ես ևս դա կանեմ», – ասել է Լուկաշենկոն մամուլի ասուլիսի ժամանակ:

Ղրիմը ՌԴ կազմում է ներառվել 2014 թվականի մարտին՝ այնտեղ անցկացված հանրաքվեից հետո, որի ժամանակ բնակիչների մեծ մասը կողմ է քվեարկել Ռուսաստանի հետ վերամիավորման օգտին: