Միլանում Հռոմի պապին հասցեագրված փամփուշտներով նամակ է հայտնաբերվել

Այս գիշեր Միլանի Պեշիերա Բորոմեո շրջանի փոստային բաժանմունքում հայտնաբերվել է Հռոմի Ֆրանցիսկոս պապին ուղղված նամակ, որում երեք փամփուշտ է եղել:

Ինչպես նշում է italy24news.com-ը, նամակը հայտնաբերվել է գիշերը՝ փոստի տեսակավորման ժամանակ: Դրա վրա գրչով գրված է եղել հասցեն՝ «Պապ, Վատիկան, Սուրբ Պետրոսի հրապարակ»:

Կարաբինյերների կողմից առգրավվել է ծրարը՝ 9 մմ տրամաչափի երեք փամփուշտով: Ենթադրաբար, այն ուղարկվել է Ֆրանսիայից: