Հնդկաստանի հյուսիսում 350-ից ավելի գյուղ Է ջրով ծածկվել գետերում ջրի բարձրացման պատճառով

Հնդկաստանի Ութար Փրադեշի հյուսիսային նահանգի 21 օկրուկգներում առնվազն 357 գյուղ Է ծածկվել հեղեղման ջրերով տեղատարափ անձրեւների պատճառով, որոնք այդ տարածաշրջանում մոլեգնել են անցյալ շաբաթ: Ինչպես օգոստոսի 9-ին հաղորդել Է NDTV հեռուստաալիքը, ամենից շատ տուժել են Համիրփուրի և Ջալաունի օկրուգները:

Հեղեղումների պատճառը ջրի մակարդակի բարձացումն Է Գանգես և Յամունա գետերում՝ հզոր մուսոնային տեղատարափ անձրեւների հետևանքով:

Նահանգի կառավարության աղբյուրների տվյալներով՝ 97 գյուղ կամ տուժած բնակավայրերի ընդհանուր թվի մեկ երրորդը լիովին կտրված Է հորդացումներով: Գանգես գետում ջրի մակարդակը նեկայումս երկու մետրով բարձր Է «վտանգավոր» մակարդակից:

Իշխանություններն սկսել են տուժած բնակավայրերի բնակիչների տեղափոխումն անվտանգ շրջաններ:

Ներկայումս Հնդկաստանում շարունակվում Է բարսաթը՝ մուսոնային անձրեւների սեզոնը: Հեղեղումների եւ տեղատարափ անձրեւների հետ կապված միջադեպերի մասին հաղորդումներ են ստացվում երկրի տարբեր շրջաններից: Վերջին երեք շաբաթում տեղատարափ անձրեւների եւ հեղեղումների հարուցած միջադեպերի պատճառով, տարբեր գնահատումներով՝ Հնդկաստանում զոհվել Է շուրջ 400 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: