TIKA ծրագրերով անցնող տարիներին Թուրքիայում սովորել է 26 հազար ուսանող թյուրքալեզու պետություններից և ՌԴ-ից․ Գեղամյան

ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ Թուրքիան ակտիվորեն ներթափանցեց նախկին խորհրդային տարածք՝ ազդեցության սեփական գոտին ձևավորելու համար (այլ խոսքով՝ պանթյուրքիզմի առաջխաղացման նպատակով), առաջնային թիրախ էին համարվում թյուրքալեզու հանրապետությունները և ՌԴ թյուրքախոս բնակչությունը։
Անցել է 30 տարի, սակայն այդ աշխատանքը շարունակվում է և ավելի գրագետ ու թիրախային դառնում։ Այս ողջ ընթացքում պանթյուրքիզմի քարոզի և առաջխաղացման կարևորագույն գործիքներից է համարվում TIKA (Համագործակցության և համակարգման թուրքական գործակալություն) պետական կազմակերպությունը։ Հենց այս կազմակերպությունն է զբաղվել թյուրքալեզու պետությունների ու ժողովուրդների էլիտայի կրթության հարցերով՝ տրամադրելով նաև Թուրքիայի բուհերում սովորելու կրթաթոշակներ։

Ըստ միջին հաշվարկների՝ TIKA ծրագրերով անցնող տարիներին Թուրքիայում սովորել է 26 հազար ուսանող թյուրքալեզու պետություններից և ՌԴ-ից։ Այսպիսով, ձևավորվել է պրոթուրքական հայացքներ ունեցող հետխորհրդային էլիտա, որն արդեն վաղուց կարևորագույն պաշտոններ է զբաղեցնում նշված պետություններում։ TIKA-ին զուգահեռ նմանատիպ գործունեություն են ծավալում ևս մի քանի պետական և մասնավոր կազմակերպություններ։

 

Վարուժան Գեղամյան