Տեղի է ունենում Օլիմպիական դրոշի հանձնման արարողությունը

Կիրակի՝ օգոստոսի 8 -ին, հսկա Օլիմպիական դրոշը պետք է ծածանվի Էյֆելյան աշտարակի վրա Տոկիոյից հաջորդ ամառային խաղերի հյուրընկալող Փարիզին պաշտոնապես փոխանցվելուց հետո:

Օլիմպիական դրոշի հանձնման ավանդական արարողությունը տեղի է ունենում Խաղերի փակման միջոցառման ժամանակ. այն հանձնվում է ապագա հյուրընկալող քաղաքի քաղաքապետին: Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն այժմ գտնվում է Ճապոնիայի մայրաքաղաքում՝ մասնակցելու փակման արարողությանը: Հաջորդ օլիմպիական խաղերը կկայանան Փարիզում 2024 թվականի ամռանը: