Իրաքը դադարեցնում է դեպի Բելառուս բոլոր չվերթները

Իրաքը դադարեցնում է դեպի Բելառուս բոլոր ուղևորափոխադրումները: Այս մասին հայտարարել է Իրաքի քաղավիացիայի վարչությունը: Թռիչքները կդադարեցվեն անորոշ ժամանակով:

Ավելի վաղ, այս տեղեկությունը հայտնել էր Իրաքում ԵՄ դեսպանը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Արդեն մի քանի շաբաթ է՝ Լիտվայի սահմանապահները հայտնում են Բելառուսից ռեկորդային թվով ապօրինի փախստականների ներհոսքի մասին: Խոսքը հիմնականում Իրաքից և աֆրիկյան երկրներից փախստականների մասին է: Բելառուսի և Լիտվայի միջոցով նրանք փորձում են հասնել դեպի Եվրոպա: