ՄԱԿ-ը Հայաստանը ներառել է գործադիր մարմիններում կին գործիչ չունեցող երկրների ցանկում

ՄԱԿ-ի «Կանայք քաղաքականության մեջ 2021» քարտեզում Հայաստանը հետնապահ երկրների ցանկում է՝ 193 երկրների թվում 182-րդն է։ Կին նախարարներ չունեցող երկրների ցանկում են նաև Ադրբեջանը, Թայլանդը, Սաուդյան Արաբիան, Եմենը և այլն։

Ըստ նուն ցանկի, գործադիր մարմիններում 50 տոկոս և ավելի ներկայացվածությամբ ցուցակի առաջին հորիզոնականներում են Նիկարագուան, Ավստիան, Բելգիան, Շվեդիան, Ալբանիան, Կոստա Ռիկան, Ֆինլանդիան, Անդորրան, Կանադան և այլն։

Նշենք, որ նշանակված նախարարների թվում միայն մեկ կին կա՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Վարչապետն ու նշանակված առայժմ միակ փոխվարչապետը ևս տղամարդիկ են։

ԱԺ նախագահությունում ոչ մի կին չկա. ԱԺ նախագահն ու երեք տեղակալները տղամարդիկ են։ Խորհրդարանական երեք խմբակցությունները ղեկավարում են տղամարդիկ։

Աղբյուրը՝ Panorama.am