Կորոնավիրուսի սուպերտարածման դեպք. ռուս տղամարդը վարակել է 1500 հոգու

Կորոնավիրուսի տարածման ամենախոշոր դեպքը եղել է, երբ մեկ տղամարդ վարակել է 1500 մարդու: ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, այս մասին նշել է Ռուսաստանի «Վեկտոր» գիտական կենտրոնի եկատերինբուրգյան մասնաճյուղի ղեկավար Ալեքսանդր Սեմյոնովը:

Նա տեղեկացրել է, որ եթե կորոնավիրուսի սովորական մանրէով վարակված հիվանդը, որպես կանոն, վարակում է 2-3 մարդու, «դելտա» մանրէի դեպքում այդ թիվը հասնում է 5-6 մարդու:

Վարակի գերտարածման դեպքում կարող են վարակվել ավելի մեծ թվով մարդիկ, որոնք չեն պահպանում սոցիալական հեռավորությունը, դիմակներ չեն կրում և շատ հասարակական վայրեր են այցելում: