«Ֆեյսբուքում» արտասահմանցի անծանոթ ծտերին արհամարհեք․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ժող ջան, սենց մի հատ հին փող քաշելու ինտերնետային ձև կա։ Սիրուն արտասահմանցի աղջկերքով, Ֆեյսբուքում։ Հիմա սրա նոր ալիք ա սկսվել։ Երևի շատ տղամարդ ընկերներս նկատած կլինեն, որ անծանոթ ծտեր են սկսել ընկերության առաջարկ ուղարկել։ Խուսափեք դրանցից, արհամարհեք։ Ավելի մանրամասն էս տեսանյութում, որը շուտվանից եմ ձայնագրել, բայց ակտուալությունը չի կորցրել»,-ապա տեղադրել նախկինում հրապարակած իր տեսաուղերձը: