Պատվաստվել է ամերիկացիների 106 տոկոսը. Բայդեն (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ելույթ ունենալով Սպիտակ տանը, հայտարարել է, որ 350 մլն ամերիկացի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, այսինքն՝ բնակչության 106 տոկոսը: Այս մասին գրում է The Independent-ը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ի բնակչությունն այս տարվա ապրիլին կատարված մարդահամարի տվյալներով՝ 331 մլն է կազմում:

«Գիտեք, մոտ 350 մլն մարդ արդեն պատվաստվել է Միացյալ Նահանգներում, և միլիարդավոր մարդիկ աշխարհում: Եվ գործնականում ոչ ոք չի մահացել այդ պատվաստումներից»,- ասել է Բայդենը:

Ինչպես աղբյուրը նկատում է, Բայդենը, հավանաբար, շփոթել է ԱՄՆ-ում շրջանառության մեջ դրված պատվաստանյութի չափաբաժնի թվի հետ, որը 350 մլն է: Իսկ ամբողջովին պատվաստված ամերիկացիների թիվը, ըստ պաշտոնական տվյալների, 166 մլն մարդ է, այսինքն՝ երկրի բնակչության մոտ 50 տոկոսը: