Հունաստանի ափերին մոտ 5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Էգեյան ծովում՝ Հունաստանի ափերին մոտ 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Երկրաշարժի օջախը գտնվել է երկրակեղևից 10.7 կմ խորության վրա:

Տեղեկություններ զոհերի, ավերածությունների կամ ցունամիի վտանգի մասին չկան: