Իրանը լրիվ բացահայտել է Իսրայելին և հրեաների դաշնակիցներին

Մենք արդեն տեղեկացրել ենք Հայաստանի քաղաքացիներին, որ Արևմուտքն ու Իսրայելը նոր ծուղակ են պատրաստել Իրանի համար՝ օգտագործելով Օմանի ափերի մոտ Լիբերիայի դրոշով «Mercer Street» ճապոնական քիմիական լցանավի միջադեպը, ինչպես նաև մի շարք այլ «տարօրինակ» միջադեպեր: Օրինակ, օգոստոսի 3-ին Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ափերի մոտ չորս նավթատար լցանավեր հայտնել են, որ կորցրել են իրենց նավերի կառավարումը: Այժմ Իսրայելը սպառնում է պատերազմով, իսկ Արևմուտքը «նոր պատժամիջոցներ» է պահանջում կիրառել Իրանի դեմ, ընդ որում՝ ՄԱԿ անվտանգության խորհրդի մակարդակով, և սպառնում է Չինաստանին ու Ռուսաստանին՝ որպես ՄԱԿ անվտանգության խորհրդի երկու մշտական ​​անդամների:

Եվ ահա օգոստոսի 5-ին Թեհրանից սկսվել է իսկական հակագրոհ՝ ուղղված Իսրայելի և Արևմուտքի դեմ: Այստեղ ամեն ինչ հետաքրքիր է, պարզապես ափսոս, որ Հայաստանն այլևս գոյություն չունի մեծ քաղաքականության աշխարհում. Երևանում ուժերի այլ դասավորվածության դեպքում, մեր հանրապետությունը կարող էր դառնալ դերակատար քաղաքական կրքերի օվկիանոսում: Սակայն հիմա մենք անզոր և անկամ, կախյալ «հանդիսատեսներ» ենք՝ հույս փայփայելով, որ պատերազմի դեպքում ոչ ոք «անզգուշությամբ» կամ «պատահաբար» չի ռմբակոծի Հայաստանը: Այսպիսով, օգոստոսի 5-ին իրանական անվտանգության աշխատակիցը հայտարարել է, որ Իսրայելը կիբերփորձագետներ և սարքավորումներ է տեղակայում ԱՄԷ-ում՝ ավիաուղիների և նավագնացության աշխատանքը խափանելու համար, ընդհուպ՝ մինչև լցանավերի հետ կապված միջադեպերը, ինչպիսիք տեղի ունեցան օգոստոսի 3-ին: «Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ «Մոսադի» կիբերստորաբաժանումները գործարկում են համապարփակ ծրագիր՝ հաղորդակցական ցանցերը, ինչպես նաև Պարսից և Օմանի ծոցերում ռազմածովային և աէրոնավիգացիոն համակարգերի խափանման նպատակով՝ ժամանակակից սարքավորումներ ԱՄԷ տեղափոխելով, – «Nournews» գործակալությանը հայտնել է անվտանգության ծառայության ներկայացուցիչը։- Պարսից ծոցի երկրների միջև ճեղքվածք ստեղծելը և նրանց անցանկալի հակամարտության մեջ ներքաշելը այս առումով Իսրայելի հիմնական նպատակն էր»:

Իրանի հակահետախուզությունը բացատրել է, թե ինչ իմաստ է Իսրայելը տեսնում այսպիսի գործունեության մեջ. «Ճգնաժամային կենտրոնը օկուպացված պաղեստինյան տարածքներից Պարսից ծոց և Օմանի ծոց տեղափոխելը և անվտանգության ոլորտում ԱՄԷ-ի ղեկավարների վրա քաղաքական ճնշման աճը այս ճգնաժամի մեկ այլ նպատակն է: Անհրաժեշտության դեպքում կհրապարակվի ավելի մանրամասն տեղեկատվություն հրեական խմբի գտնվելու վայրի, տեխնիկական հագեցվածության և պլանների մասին, որը լիակատար համակարգված աշխատում է ԱՄԷ հետախուզության հետ», – հավելել է աղբյուրը:

Ինչպես նախորդ դեպքերում, երբ Իսրայելը և Արևմուտքը սպառնում էին Իրանին պատերազմով, նույն օրը՝ օգոստոսի 5-ին, ելույթ ունեցան Իրանի ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին և Իրանի բանակի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլրահիմ Մուսավին: Երկու գեներալներն էլ զգուշացրին աշխարհին, որ Իրանը լիովին պատրաստ է կոշտ արձագանքել ցանկացած թշնամու, ընդ որում՝ պաշտպանական հզորության տարբեր ոլորտներում ու տարբեր միջոցներով: Իսկ «հրեա սիոնիստները, ովքեր վերջերս բարձրացրել են իրենց հռետորաբանությունը Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, պետք է տեսնեն Իրանի հարձակողական և պաշտպանական հզորության իրական մակարդակը: Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի… Այս նախապատրաստությունները գոյություն ունեն մեր պաշտպանության տարբեր ոլորտներում: Թշնամիները պետք է իմանան, որ անցել է ժամանակը, երբ նրանք կարող էին ինչ-որ տեղ սպառնալ մեր շահերին կամ ուժերին՝ առանց արձագանքի»,- ընդգծել է Մուսավին: «Մեր ուղերձը դիվանագիտական ​​չէ, բայց դա ուղերձ է՝ հիմնված իրականության վրա»,- եզրափակել է գեներալ-մայոր Սալամին:

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչի տեղակալ Զահրա Էրշադին և Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպանն առանձին նամակներով նախազգուշացրել են ՄԱԿ անվտանգության խորհրդի և Միջազգային ծովային կազմակերպության ղեկավարներին` Մերձավոր Արևելքի տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված Իսրայելի ռեժիմի և որոշ այլ երկրների կասկածելի գործողություններից: Տիկին Էրշադին նաև զգուշացրել է, որ Պարսից ծոցում և ավելի լայն տարածաշրջանում արհեստական ​​ծովային «միջադեպեր» ստեղծելու կասկածելի փորձերը «վնասակար են տարածաշրջանի անվտանգության և կայունության համար և պետք է անհապաղ դադարեցվեն»:

Եզրակացությունը մեկն է. Իրանի և Հայաստանի շուրջ ապակայունացումն ու լարվածության սրումը ամսեամիս կավելանա…

Սերգեյ Շաքարյանց