Հունաստանում հրշեջները պայքարում են հրդեհների 98 օջախներ մարելու համար

Հունաստանում հրշեջները պայքարում են հրդեհների 98 օջախներ մարելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Հունաստանի քաղաքացիների պաշտպանության հարցերով փոխնախարար Նիկոս Հարդալիսը, ով ճգնաժամային իրավիճակներում գործողությունների համակարգման պատասխանատուն է:

«Վերջին 24 ժամում մեզ մոտ 98 նոր հրդեհ է բռնկվել, այսօր քաղաքացիական պաշտպանության ուժերը 154 հրդեհ են մարել երկրի ողջ տարածքում»,- ասել է Հարդալիսը:

Նա հավաստիացրել է, որ իշխանությունները մոբիլիզացրել են բոլոր ռեսուրսները հրդեհների դեմ պայքարում:

Փոխնախարարն իր ցավակցություններն է հայտնել կրակի մարման ժամանակ մահացած կամավորականի ընտանիքի անդամներին: