ԱՄՆ-ի հետախուզությունը Ուհանի լաբորատորիայում վիրուսների մասին տվյալներ է ստացել

Ամերիկյան հետախուզական գործակալությունները հնարավորություն են ստացել օգտվելու վիրուսների նմուշների տվյալների բազայից, որոնք ուսումնասիրվել են Ուհանի վիրուսաբանության ինստիտուտում, եւ այժմ վերլուծում են ստացած տեղեկատվությունը: Այդ մասին հաղորդում է CNN-ը։

CNN-ի զրուցակիցները պարզել են, որ մեքենաները, որոնք մշակում են նման տեսակի գենետիկ տեղեկատվությունը, սովորաբար կապված են ամպային սերվերների հետ, եւ դա հնարավորություն է տալիս՝ կոտրելով բացել: Այս ծավալի չմշակված տվյալների մեկնաբանման համար հետախուզական գործակալություններն օգտագործում են Էներգետիկայի նախարարության ազգային լաբորատորիաների գերհամակարգիչները:

Բացի տեխնիկական դժվարություններից, հետախուզությունը դժվարությունների Է բախվել այն գիտնականներին գտնելիս, որոնք զբաղվում են վերծանմամբ. նրանցից պահանջվում Է ոչ միայն գաղտնիացված տեղեկատվությունից օգտվելու հնարավորություն, այլեւ չինարենի մանդարինյան բարբառի իմացություն, որով գրվել Է տվյալների բազան: Մայիսին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ամերիկյան հատուկ ծառայություններին հանձնարարել էր «կրկնապատկել ջանքերը» COVID-19-ի ծագման աղբյուրը գտնելու հարցում եւ արդյունքների մասին հաշվետվություն ներկայացրել 90 օրվա ընթացքում:

The New York Times-ի տվյալներով՝ դրանից առաջ ամերիկյան հետախուզությունը տեղեկացրել Է Սպիտակ տանը, որ ինքը դեռ չուսումնասիրված որոշ տվյալներ ունի կորոնավիրուսի ծագման վերաբերյալ: Հաղորդվում Է, որ հետախուզությունը գործի կդնի արտակարգ համակարգչային հզորություններ, որպեսզի ստուգի Ուհանի լաբորատորիայից COVID-19 վիրուսի արտահոսքի մասին վարկածը, հաղորդել Է ,ինտերֆաքս»-ը: