Մեկնարկել է «Հայորդի» հայրենասիրական ճամբարը՝ հատուկ Արցախի պատանիների համար

Արդեն մի քանի օր է Լոռիում մեկնարկել է «Հայորդի» հայրենասիրական ճամբարը։

Ճամբարի կազմակերպիչ Վաչե Վարդանյանը «Արցախպրեսի»  թղթակցի հետ զրույցում ասել է․ «Մասնակից պատանիները Արցախի 8 սահմանապահ գյուղերից են, որոնք կազմել են չորս ջոկատ՝ Մոնթե, Կոմիտաս, Սարյան, Թումանյան։ Ճամբարն անցնում է շատ հետաքրքիր: Հայրենասիրական կամքն ու ոգին ամուր է. Արցախը կապրի իրենցով»,- հավաստիացրել է Վ. Վարդանյանը:

Հիշեցնենք, որ Արցախի առաջնագծամերձ համայնքների 40 (14-18 տարեկան) պատանիների համար ՀՀ Լոռու մարզում օգոստոսի 2-8-ը ընթանում է «Հայորդի» հայրենասիրական ճամբար: