Համաճարակաբանը նախազգուշացրել է «Քովիդ-19»-ից հետո սրտի և ուղեղի կաթվածի վտանգի մասին

Կորոնավիրուսային վարակը կարող է հանգեցնել թոքերի անշրջելի փոփոխությունների, սրտի և ուղեղի կաթվածի, որոնցից հետո մարդը կարող է հաշմանդամ դառնալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն Անտոտինա Պլոսկիրևան:

«Կորոնավիրուսային ինֆեկցիայի հետևանքով կարող են անշրջելի փոփոխություններ առաջանալ թոքերում (ֆիբրոզ), զարգանալ ինֆարկտներ և ինսուլտներ, որոնք կարող են հաշմանդամության հանգեցնել հիվանդներին»,-ասել է Պլոսկիրևւան:

Նա նշել է, որ կորոնավիրուսային ինֆեկցիա տարած առանձին հիվանդների մոտ, անկախ այն բանից, թե հոսպիտալացվել են նրանք, թե ոչ, երկար ժամանակ պահպանվում են տարբեր կլինիկական դրսևորումներ, այդ թվում՝ ասթենիկ սինդրոմ և շնչուղիների հիվանդությունների հետ կապված ախտանշաններ, առաջին հերթին՝ հազ: Հիվանդների մեծամասնության մոտ այդ փոփոխուոթյունները կրում են շրջելի բնույթ, ճշտել Է Պլոսկիրևան: