Ես չէի մտածում, որ այդ անունը կարող է որպես վիրավորանք դիտվել․Ղազինյանը՝ «հեգնեց» իշխանությանը (տեսանյութ)

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն անդրադառնալով Արցախի հարցով մշտական հանձնաժողովի ստեղծմանը՝ շեշտեց․«Մենք ձեզ Արցախ չենք վստահում, վստահեցինք տեսանք ինչ եղավ՝ դուք ասացիք Արցախը Հայաստան է և վերջ, և տեղի ունեցավ ինչ-որ բոլորս տեսանք, սովորեք վերցնել պատասխանատվություն ձեր իշխանության օրոք տեղի ունեցած և՛ դրական, և՛ բացասական երևույթների համար»։

Արթուր Ղազինյանն, անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթի ժամանակ տեղի ունեցած միջադեպին, ընդգծեց, որ անուն տալը վիրավորանք չպետք է դիտարկել։