Լրագրողի աշխատանքի սահմանափակումը էժան չի նստի ՀՀ վարկանիշի վրա

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Խոսքի և մամուլի ազատության ցուցանիշներով Հայաստանը ևս 2 աստիճանով զիջել է իր դիրքերը համաշխարհային սանդղակում։ Դա դեռևս 2020թ․ իրադարձությունների և լրագրողների նկատմամբ խոչընդոտների հետևանք է, եթե ավելացվեն նաև 2021-ի իրողությունները, ապա մեր երկրի ազատ խոսքի վարկանիշն ավելի ցածր կլինի։ Եվ դա այն դեպքում, երբ Հայաստանը կառավարվում է նախկին լրագրողի կողմից։

Այս օրերին ֆոտոլրագրող Լիլիան Գալստյանի նկատմամբ ԱԺ-ում ցուցաբերված անօրինական սահմանափակումը էժան չի նստի ՀՀ միջազգային վարկանիշի վրա, բայց եթե ես լինեի ԱԺ աշխատանքները լուսաբանող լրագրողների և ԶԼՄ-ների փոխարեն, ընդհանուր համերաշխություն կցուցաբերեի և կհրաժարվեի լուսաբանել ԱԺ աշխատանքը։

Չմոռանանք, որ քաղաքական իշխանության համար օդ ու ջրի նման անհրաժեշտ է ԶԼՄ-ների աշխատանքը, թեպետ նրանք գերադասում են զօրուգիշեր վարկաբեկել լրագրողներին ու լրատվամիջոցներին»։